Այսօր ՏԻՄ ընտրություններ են. որոշ գործող գյուղապետեր մնացել են առանց մրցակցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղհայտնել էր, որ այսօրհանրապետության մի քանի մարզերի որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կլինեն:

Եվ այսպես, ընտրությունները տեղի են ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձոր մարզերի 14 համայնքներում, որոնցից 13-ում ընտրում են համայնքի ղեկավար, 2-ում՝ ավագանու անդամներ:

Armlur.am-ը ԿԸՀ պաշտոնականկայքէջից տեղեկանում է, որ այսօր քվեարկվող 12 գործող գյուղապետերից 9-ը ՀՀԿ անդամներ են: Մյուս երեք գյուղապետերը «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ կուսակցությունների անդամներ են: Համայնքի ղեկավարների ընտրություններում իրենց թեկնածությունն են առաջադրել նաև գործող գյուղապետերը:

Լոռու մարզի Ձյունաշողի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Յանա Գրիգորյանը, սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել: ՀՀԿ-ն այս համայնքում պաշտպանում է ոչ թե գործող գյուղապետի, այլ նրա տեղակալի թեկնածությունը, ով ևս հանրապետական է, ով մնացել է առանց մրցակցի:

Առանց մրցակցի են մնացել նաև Վայոց ձորի Սերս և Գեղարքունիքի Մաքենիս համայնքների գործող գյուղապետերը:




Լրահոս