Վարկային պարտավորությունները լուրջ սոցիալական հետևանքների կհանգեցնեն. Զոյա Թադևոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում քննարկվել է յոթ միջազգային հանաձայնագիր` նոր վարկեր վերցնելու մասին, ընդհանուր առմամբ` շուրջ 260 միլիոն դոլարի: ՀՀ արտաքին պարտքն այս տարվա վերջին արդեն կկազմի շուրջ 4 մլրդ 200 միլիոն դրամ:

Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ մեր պետության տնտեսությունն ամենաուղիղ ձևով գահավիժման միտում ունի: Տնտեսագետի կարծիքով` մենք այլ ելք չունենք, քան վարկեր վերցնելով մեր արտաքին պարտքերը մարելը:

«Ճիշտ է` մեր պարտքն ավելանալով հանդերձ ծանրանալու են մեր պարտավորությունները, սակայն մենք այլ ելք էլ չունենք: Այդ պարտավորությունները բավականին լուրջ սոցիալական հետևանքների կարող են հանգեցնել: Չնայած պարտքի մարման տոկոսները միանգամից չեն ավելում, սակայն տնտեսական իրավիճակների խնդիրները փոխանցվում են հաջորդ տարվան»,- նշեց Զոյա Թադևոսյանը:

Նրա համոզմամբ, այսքան անկումային և ոչ այնքան հուսադրող պայմաններում վարկային պարտավուրությունները կհանգեցնեն բազմաթիվ դժվարությունների, սակայն, առանց վարկ վերցնելու էլ չի լինի:

«Ի՞նչ անենք, պարտավորություններ ունենք, որ պետք է կատարենք, պետությունը պահելու և պետական շատ խնդիրներ լուծելու հարց գոյություն ունի: Մենք պարտավոր ենք մարել, հակառակ դեպքում ավելի ծանր խնդիրներ կունենանք միջազգային կազմակերպությունների հետ: Դա մեկ օրվա խնդիր չէ: Բա էլ ինչո՞ւ ենք ասում, որ մեր տնտեսությունը գահավիժում է: Տարիներ շարունակ հենց դա ենք չէ մենք գնահատում»,- եզրափակեց Զոյա Թադևոսյանը:




Լրահոս