
Ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը, դերասան Թոմ Քրուզն ու ռեժիսոր Գայ Ռիչին բարձրացել են Լոնդոնի կենտրոնում գտնվող հանրահայտ Վելնինգտոնի կամարի վրա` «սելֆի» անելու: Արժի նշել, որ կամարի ներսում թանգարան է տեղակայված, որտեղից կարելի է դուրս գալ կտուր: Սակայն Բեքհեմն ու նրա ընկերները որոշել են ռիսկի դիմել ու բարձրանալ այդ կառույցի ամենավերևին մասը:
«Եռյակը որոշել է արհամարհել վտանգն ու լուսանկարվելու համար բարձրացել Լոնդոնի հիմնական տեսարժան վայրերից մեկի կատարին: Սակայն Դեվիդի կինը` Վիկտորիա Բեքհեմը, ինչպես երևում է, նրանց այս արարքից ցնցված չէ»,- գրում է Daily Mail-ը` նշելով, որ մեքենայում նստած Վիկտորիան անգամ չի ժպտացել: