
Լոնդոնի «Արսենալ»-ը Թեո Ուոլքոտին փոխարինելու համար դիտարկում է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի թեկնածությունը:
26-ամյա Ուոլքոտի պայմանագիրն «Արսենալ»-ի հետ ավարտվում է 2016-ին, սակայն ֆուտբոլիստն այն երկարաձգելու համար պահանջում է աշխատավարձի բարձրացում։ Կողմերը չեն կարողանում հասնել համաձայնության, և անգլիական ակումբն ամռանը կփորձի վաճառել Ուոլքոտին։