Տիգրան Ուրիխանյանի «Քաղաքացիական շտաբ» ՀԿ-ն կուսակցության կարգավիճակում «Ալյանս» է կոչվելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կառավարության նիստերի դահլիճում մայիսի 16-ին համագումար անցկացնելու հայտ է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական անունով նորահայտ կուսակցություն:

Մեր տեղեկություններով, սա այն կուսակցությունն է, որը նախաձեռնում է ստեղծել վերջերս ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը: Այսինքն՝ «Քաղաքացիական շտաբ» ՀԿ-ն կուսակցության կարգավիճակում այլ անվանում է ունենալու: Շտաբի մամլո խոսնակ Վարդան Քոչարյանը մեր հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ նշելով միայն, որ առաջիկա օրերին նախաձեռնությունը հանդես կգա հայտարարությամբ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս