Վիրավոր զինծառայողներից մեկին այժմ վիրահատում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Սպիտակի ոլորաններում շրջված զինվորական բեռնատարում գտնվող զինծառայողներից մեկին այս պահին աղիների վիրահատություն են կատարում, իսկ մյուս զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ: Իդեպ` նշված զինվորն ազգությամբ եզդի է: Մյուս զինծառայողների առողջական վիճակը նորմալ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ զինծառայողներից երեքի վիճակը ծանր է: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Սպիտակի վթարի կադրերը կարող եք դիտել այստեղ:




Լրահոս