ԿՈՒՏԱԿԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է փոփոխություններ կատարել ԵԽԽՎ հայկական պատվիրակության իր ներկայացուցիչների կազմում: Այժմ ՀՀԿ-ից այնտեղ ընդգրկված են Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանն ու Արփինե Հովհաննիսյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, ՀՀԿ-ն ցանկանում է Նաղդալյանի փոխարեն Ստրասբուրգ գործուղել իր խմբակցությունից ՄԻԱԿ անդամ Նաիրա Կարապետյանին: Ի դեպ, այս խորհրդարանի կազմավորումից հետո որոշվել էր, որ Կարապետյանն է լինելու ԵԽԽՎ կազմում, սակայն նրա փոխարեն պատվիրակության կազմում ընդգրկվեց Նաղդալյանը, որովհետեւ վերջինս դեռ հնուց մնացած անելիքներ ուներ այս նստաշրջանում եւ այս անգամ մեկնեց՝ կիսատ գործերն ավարտելու: Այս հարցն արդեն իսկ լարվածություն է ստեղծել ՀՀԿ կանանց մոտ: Կարապետյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց. «Նման խոսակցությունները կան ոչ միայն լրագրողների մոտ, այլեւ պատգամավորների, բայց ասեմ, որ նման բան չկա, եթե լինի, այդ մասին կհայտարարվի»: Հարցին, թե որ արժանիքների համար իրեն կարող են ընդգրկել պատվիրակության մեջ, Կարապետյանը նշեց. «Եթե իմ կարծիքն եք հարցնում, պետք է ասեմ, կարծում եմ՝ իմ այս տարիների աշխատանքը, կուտակած գիտելիքները թերեւս այնքան են, որ հնարավորություն կտան ընդգրկվել այդ պատվիրակության կազմում»:




Լրահոս