
Ավտովթարի հետևանքով մահացել է հեծանվասպորտի աշխարհի եռակի չեմպիոն Կայլ Բենեթը Ավտովթարը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Տեխաս նահանգում: 33-ամյա մարզիկը բարձր արագությամբ երթևեկելիս կորցրել է մեքենայի կառավարումը, որի արդյունքում այն շրջվել է: Կայլը տեղում մահացել է: Բենեթը 2002 թվականին առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: 2004 և 2007թթ նա կրկին հաջողության հասավ: