Օձին տեղափոխել են անվտանգ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կողբի 1-ին փողոցի թիվ 15/1 տան բակում նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 17-ին, ժամը 10.54-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարների կողմից ուսումնասիրվել է տարածքը. Հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել լորտու տեսակի օձ:




Լրահոս