Հայտնի են Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի 2014/15թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիոն»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազեթը: Ընթացիկ առաջնությունում նա խփել է 27 գոլ և   գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Լիգա-1»-ի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Լորան Բլանը, ում գլխավորությամբ ՊՍԺ-ն երրորդ տարին անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: «Լիոն»-ի 21-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, իսկ Ստիվ Մանդանդան «Մարսել»-ից` լավագույն դարպասապահ:




Լրահոս