
Քաղցկեղի դեմ քաջաբար պայքարող ռուս հանրահայտ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը «Էքսպրես գազետայի» լրագրողի հետ զրույցում պատմել է իր դստեր առողջության կտրուկ վատթարացման մասին: Նախօրեին Վլադիմիր Բորիսովիչը հարցազրույց է տվել՝ պատմելով, որ վերջին օրերին Ժաննայի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ երգչուհին կորցնում է տեսողությունը, սակայն մասնագետները չէին անհանգստանում այդ առթիվ, քանի որ նրա մնացած բոլոր անալիզները կարգին էին: Բացի այդ, անցել էր դերասանուհու անքնությունը, նա իրեն լավ էր զգում և անգամ սպորտով էր զբաղվում:
Այնուամենայնիվ, վերջին օրերին իրավիճակը կտրուկ փոխվել է: