Ո՛Չ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԱՅՈ՛ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որոշել է չառաջադրվել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ ընտրություն՝ որպես այդպիսին, տեղի չի ունենալու: Ավանում կայացած ընտրությունները դրա վառ վկայությունն են: «Նույնիսկ անիմաստ է ընտրություն բառն օգտագործել, քանի որ դա ընդամենը միջոցառում է, որին մասնակցելով՝ մենք կլեգիտիմացնենք Սերժ Սարգսյանին՝ ապահովելով նրա համար մրցակցային դաշտ»,-երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՆԺԿ ակտիվը դեկտեմբերի 1-ին որոշել էր Արամ Կարապետյանին առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու՝ հետագա գործողությունների պատասխանատվությունը թողնելով նրա վրա: Եւ Կարապետյանն էլ անձամբ որոշում է կայացրել չմասնակցել ընտրություններին՝ հավատարիմ մնալով «Ո՛չ ընտրություններին, այո՛ հեղափոխությանը» կարգախոսին:




Լրահոս