ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթեւիկ Պողպատյանն իր էջում գրել է. «Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» (ԼՂՀ, 1996թ.), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» (2004թ.), (ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգեւատրվում են. ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն եւ կազմակերպչական հմտություններ դրսեւորած ԶՈՒ սպաները եւ ենասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները), «Անանիա Շիրակացի» (2006թ.), (Շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի եւ հայտնագործությունների համար: «Անանիա Շիրակացու» մեդալով պարգեւատրվում են տնտեսության եւ բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները): «Ազատագրում» ՀԿ կողմից՝ «Հաղթանակ» (2012թ..), ռուսական «Հայրենիքի պաշտպան» (2012թ.) մեդալներով: 2008թ. արժանացել է «Լավ աշխատող համայնքի ղեկավար» ոսկե մեդալին»:




Լրահոս