ԼԱՐՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա Երեւան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ՝ նկատողություն՝ դատախազի մասնագիտական վարքագծի կանոնների պահանջները խախտելու համար: «Ժողովուրդ»-ը մի քանի անգամ փորձեց այս առիթով զրուցեց Բադալյանի հետ, սակայն նա, տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում, հայտարարեց, թե շատ զբաղված է: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Հ. Բադալյանի փոխհարաբերությունները լարված են: Բադալյանը ձգտում է հնարավորինս ինքնուրույն գործել, եւ գուցե նկատողության հիմքը հենց դա է:




Լրահոս