ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ի ու «Ժառանգության» միջեւ երեկ հերթական «փոխհրաձգությունն» է տեղի ունեցել: «Ժառանգություն»-ից Փոստանջյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է. «Բետոնախառնիչի տիրոջ մտածելակերպով օլիգարխ է, հետեւաբար չի կարող ընդդիմության միասնական թեկնածու լինել»: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կասկածի տակ է առել Փոստանջյանի ընդդիմադիր լինելը` կոչ անելով չստանձնել ՀՀԿ խոսնակի դերը: Իսկ  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ուրիխանյանն ասաց. «Առաջինը սկսեց ԲՀԿ-ն, երբ որ համարձակություն ունեցավ հայտարարելու, որ մարդիկ ՀՀ-ում լավ չեն ապրում, որ երկրում անհրաժեշտ են փոփոխություններ, մարդկանց կյանքի որակի մեջ փոփոխություն, ինչին իշխանության ներկայացուցիչները սկսեցին արձագանքել սուտ, լկտի արտահայտություններով: Իսկ Զարուհին՝ որպես կեղծ ընդդիմադիր, ինչպես միշտ, իշխանության ներկայացուցիչներին զուգահեռ, երեւի թե պատճառ ունենալով արդարացնել այն պետական ահռելի գումարները, որոնցով ինքն ընթրիքների կամ սեփական հաճույքն ապահովող այլ միջոցառումների է մասնակցում, փորձում է հարձակումներ իրականացնել ԲՀԿ-ի ուղղությամբ»:




Լրահոս