ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը սկսելու է հունվարի 22-ին Սյունիքի մարզից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա որոշել է քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս միայնակ բեմ բարձրանալ: Անցյալ ընտրությունների նման քարոզարշավներին մեծ շքախմբով չի մեկնելու: Ինչո՞ւ է Սարգսյանը որոշել միայնակ մասնակցել քարոզարշավին. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մենք քարոզարշավի ընթացքում կօգտվենք այն մոդելից կամ այն մարտավարական թռուցիկներից, որոնք մշտապես արդյունավետ են եղել: Իսկ քարոզարշավի մարտավարական այլ մանրամասներին թո՛ւյլ տվեք ձեզ չծանոթացնել: Կարող եմ ասել, որ քարոզարշավը կլինի շատ հետաքրքիր, շատ ամբողջական, իսկ կիզակետում կլինի հանրապետության նախագահը»: Ի դեպ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող «Մեդիա պրինտ» տպարանում արդեն տպագրվել են Ս. Սարգսյանի քարոզչական պաստառները:




Լրահոս