Բաքվի ագրեսիայի դեպքում Երևանն անհրաժեշտ ռազմաքաղաքական քայլերը կձեռնարկի. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցավ նաև Սերժ Սարգսյանը: Իր ելույթում վերջինս, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման խնդրի բանակցային գործընթացին, նշեց, որ այն մեր տարածաշրջանում շարունակում է մնալ կարևորագույն խնդիր:

«Եթե շարունակվի նման ագրեսիվ քաղաքականությունը, ապա դա Հայաստանին այլ ելք չի թողնի, քան ձեռնարկել անհրաժեշտ օրինական քայլեր` Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հնարավորություն տալով զարգանալ խաղաղության և անվտանգության պայմաններում»,-նշել է նախագահը:

«Ես կցանկանայի այս Ասամբլեայի ուշադրությունը գրավել այն փաստին, որ Ադրբեջանը բացի բազմաթիվ սադրիչ գործողությունների հիմա սկսել է իրականացնել խոշոր տրամաչափի հրետանու կրակահերթեր ինչպես Հայաստանի Հանրապետության սահմանային խաղաղ բնակավայրերի, այնպես էլ ԼՂՀ  ուղղությամբ»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունը «կորցրել է իրականության զգացողությունը»: Սարգսյանը կոչ արեց ապավինել տրամաբանությանը՝ հասկանալու համար, թե որ կողմն է մեղավոր:

«Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարների առաջարկից: Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունացման պատկեր, ոչ մի կրակոց չի եղել սահմանին, բայց անմիջապես դրանից հետո ամեն բան վերսկսվել է»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:




Լրահոս