ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալված Սամվել Հարությունյանի մայրը` Ռոզա Գալստյանը, ի տարբերություն նույն կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի զոքանչի` 51-ամյա Կարինե Էլչակյանի, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե չի կարող որեւէ մեկին մեղադրել իր տղայի ձերբակալության մեջ, քանի որ նա թշնամիներ չի ունեցել: «Ես միայն մի բան գիտեմ, որ իմ տղան կապ չունի այս ամենի հետ, ու սա կարող է ինչ-որ մեկի ձեռագիրը լինել: Չգիտեմ, թե ով կարող է լինել այդ մեկը, անգամ կասկածներ չունեմ»,- ասաց տիկին Ռոզան: Հիշեցնենք, որ մյուս ձերբակալվածի հարազատները մեզ հետ զրույցում պնդել էին, որ մահափորձի պատվիրատուն նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն է: Հավելենք նաեւ, որ այս գործի քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, որը, ըստ Հայրիկյանի, «բավարար անկախություն չունի»:




Լրահոս