Ո՞վ կարող է փոխարինել Վենգերին. Ֆերգյուսոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղից առաջ նշել է, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին շատ բարդ է փոխարինել։ 65-ամյա ֆրանսիացին անգլիական ակումբում է աշխատում 1996 թվականից։

«Արսենը վերջին ժամանականերում բազմաթիվ հարվածներ է ստացել։ Սակայն ո՞վ կկարողանա փոխարինել նրան։ Ո՞վ ավելի լավ հանդես կգա։ Յուրաքանչյուրը, ով կգա Արսենից հետո, կհայտնվի բարդ իրավիճակում։ Նա ստիպված կլինի փոխարինել վերջին տարիների ակումբի փիլիսոփայությունը»,- շոտլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է «The Guardian»-ը։




Լրահոս