«Ես չեմ հասկանում, էլի ալարում ե՞ք խոսել». վարչապետը կրկին նկատողություն արեց Արման Սահակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին նկատողություն արեց  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Նա  ներկայացնում էր որոշման նախագիծ, ըստ որի` կառավարության որոշմամբ՝ Երևանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը կնվիրաբերվեն «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին:

«Հանրակացարան են ուզում, որ բժշկական համալսարանն ունենա, որպեսզի Հնդկաստանից ուսանողները գան և կարողանան այնտեղ ապրել: Պարզ պիտի բացատրեք, որ մարդիկ իմանան: Պիտի ասե՞ք, թե՞ չէ, ես չեմ հասկանում, էլի ալարում ե՞ք խոսել»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Արման Սահակյանից հետո  այդ հարցին անդրադարձավ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով  բացատրեց որոշման նախագիծը: Վարչապետը կրկին հիշեց Սահակյանին և նշեց «Բա ինչո՞ւ պարոն Սահակյանն այդպես չի զեկուցում»:

Հավելենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի ժամանակ հաճախ է նկատողություն անում Արման Սահակյանին:




Լրահոս