Ռուսաստանը պատրաստվում է մեծացնել Կասպյան նավատորմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի սևծովյան ու կասպյան նավատորմն ավելի քան 10 միավոր սպառազինության ու ռազմական տեխնիկա կստանա, այդ թվում նաև հրթիռային, պարեկային նավեր ու սուզանավեր: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունից:

«Սևծովյան ու Կասպյան նավատորմի մարտական կազմը պլանավորվում է համալրել ավելի քան 10 միավոր նոր ապառազինությամբ ու ռազմական տեխնիկայով,  այդ թվում նաև «Ադմիրալ Գրիգորովիչ» ու «Ադմիրալ Էսսեն» պարեկային նավերով ու այլ ռազմանավերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 7-ին ռուսական նավերը Կասպից ծովից հրթիռակոծել էին Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը:




Լրահոս