ԼՂ հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ. Ռոբերտ Սեկուտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ ԱՄՆ-ն անգանգստացած է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության աճով:

Վերջինս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը ու նրա ռուս ու ֆրանսիացի գործընկերները զբաղվում են այս հարցով:

«Իրավիճակի փոփոխության համար, մենք կողմերի հետ քննարկում ենք հետքայլ անելու հարցը: Մենք ԼՂ հակամարտության հարցը չենք դիտարկում որպես սառեցված: Եթե մարդիկ են զոհվում, այդ հակամարտությունը չի կարելի սառեցված համարել: Մենք աշխատում ենք կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման համար:  Բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածության նվազեցման ու հակամարտության կարգավորման համար»,- հայտարարել է Ռոբերտ Սեկուտան:




Լրահոս