Ֆրանկոֆոնիան պետք է իր տեղն ամրապնդի իբրև միջազգային դերակատար. Միկայել Ժան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել ժանը շեշտեց, որ Հայաստանը հանդիսանում է խորհրդանիշ, որտեղ հիշողությունը պահպանվում է, կրած տառապանքի կնիքը չի վերանում:

«Արմենպրես»­ի փոխանցմամբ, ըստ նրա, միաժամանակ Հայաստանը նաեւ հույսի խորհրդանիշ է, որ կարողացել է վերածնվել ինքն իր համար եւ աշխարհի առջեւ: «Հայաստանն ունի մշտապես առաջ գնալու հատկություն»,­ ասաց Ժանը` շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար: Խոսելով Ֆրանկոֆոնիայի ծրագրերի մասի, Միկայել Ժանը շեշտեց, որ կազմակերպությունը պետք է նպաստի նոր ճանապարհների բացմանը, նոր լուծումներ գտնելուն, ինչը դյուրին չէ, եւ դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերների:

«Ֆրանկոֆոնիան իր տարածքի բազմազանությամբ եւ ընդլայնվածությամբ է յուրահատուկ եւ հրատապ հարցերի կենտրոնում է: Շատ բան ենք ակնկալում. Ֆրանկոֆոնիան ոչ միայն պետք է համախմբի եւ ամրապնդի համերաշխությունը, այլեւ ամրապնդի իր տեղը իբրեւ միջազգային կարեւոր դերակատար եւ գործընկեր: Այս ակտիվ դիվանագիտությունը, որը երբեմն իմ գործընկերները անվանում են հիպերակտիվ դիվանագիտություն, պետք է շարունակի սերտ աշխատել բոլոր միջազգային կազմակերպությունների եւ ՄԱԿ­ի մասնագիտացված կառույցների հետ:

Ֆրանկոֆոնիան պետք է խոսի մեկ միասնական ձայնով: Աշխարհի խնդիրները ֆրանկոֆոնիայինն են»,­ ընդգծեց Ժանը` հավելելով, որ Ֆրանկոֆոնիան բոլոր ճակատներում է եւ անելու շատ բան ունի:




Լրահոս