Հրապարակ. ՀՅԴ-ում քննարկում են ավագանու ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ”-ի տեղեկություններով, 2 օր է` ՀՅԴ ԳՍ-ում քննարկումներ են գնում ավագանու իրենց ցուցակի շուրջ: Ամենայն հավանականությամբ, ցուցակի առաջին տասնյակում կընդգրկվեն հայտնի քաղաքական դեմքեր` Արմեն Ռուստամյան, Լևոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան, Արսեն Համբարձումյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան: Ցուցակում տեղ կունենան նաև ՀՅԴ տարածքային կառույցների ղեկավարները` մանավանդ նրանք, ովքեր լավ են աշխատել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ վերջում էլ ավագանիում կընդգրկվեն նրանք, ովքեր նախընտրական փուլում ակտիվ կլինեն և մեծ թվով ձայներ կբերեն կուսակցությանը:
 




Լրահոս