
Մարտի 28-ին, ժամը 16.15-ի սահմաններում, “ԲԻԴ” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ձորափի փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով` վարորդի ուղեկցությամբ, դիմել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: