«Վհուկների որս է սկսել գլխավոր դատախազը». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրգործ է հարուցվել «Հրապարակ» օրաթերթի այս տարվա հոկտեմբերի 23-ի հրապարակման հիման վրա: Նյութում նշվել էր, որ «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանը, որը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մտերիմներից է, պաշտոնանկ է արվել 30 հազ. դրամ արժողությամբ սպորտային հագուստ նվեր ստանալու համար, եւ այդ դեպքը ՀՔԾ-ում քննվում է: Այսպիսով՝ ինչպես կանխատեսել էինք, ՀՔԾ եւ դատախազություն հակամարտությունը նոր թափ ստացավ: Եւ հրապարակման հիման վրա քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի (նախաքննության տվյալները հրապարակելը) եւ 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) հատկանիշներով, նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ-ին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց. «Այս քրեական գործը մեզ չի վերաբերում: Սա ի պաշտոնե նախաքննական գաղտնիք տնօրինող անձանց է վերաբերում: Մենք գիտեինք, որ գլխավոր դատախազը բոլոր միջոցները ձեռնարկել է՝ արտահոսքի աղբյուրը բացահայտելու համար: Վհուկների որս է սկսել գլխավոր դատախազը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս