ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը գնել է «Հայբիզնեսբանկ»-ի հսկիչ փաթեթը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ գործարքն իրականացվել է նրա եղբոր` Հակոբի միջոցով, ասել է թե՝ սեփականատերը Հովսեփյանի հարուստ եղբայրն է: Հ. Հովսեփյանի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, թե նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը որեւէ առնչություն չունի բանկի հետ: Սակայն Հ. Հովսեփյանի եղբայրն այժմ բանակցություններ է վարում՝ քննարկելու բանկը ձեռք բերելու նպատակահարմարությունը: «Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, պնդում են՝ գործարքն արդեն կայացել է, եւ Հովիկ Հովսեփյանի ընտանիքը եւս իր մասնաբաժինն ունի այնտեղ: Ի դեպ, հիշեցնենք, որ Հակոբ Հովսեփյանը ժամանակին փախուստի մեջ էր` խարդախության մեղադրանքի պատճառով:




Լրահոս