
Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2015 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայում «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Ա. Մանուկյանին՝ անզգուշությամբ պատճառելով մահ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով(ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) :
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: