Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեարկությանն օգտագործվող դրոշմակնիքի նմուշը:
ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ համաձայն հանձնաժողովի որոշման` դրոշմակնիքի նմուշում նշված է «ՔՎԵ» բառը և հանրաքվեի քվեարկության օրը, ամիսը և տարեթիվը՝ «06.12.15»:
Արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից Պարոյր Հայրիկյանի ներկայացրած դիմումը: