ՄԻԵԴ-ը սկսել է քննել Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մասին գանգատները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել արդեն 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մասին գանգատները, որոնք ներկայացրել են ընդդիմադիր գործիչները, «Հայ ազգային կոնգրեսը»: Ինչպես հայտնի է՝ ՄԻԵԴ ուղարկված գործերի մեծ մասում մեջբերումներ են արված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից, որտեղ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը բավականին կոշտ գնահատականներ է տվել գործող իշխանության գործելաոճին:

Եւ հիմա Արմեն Հարությունյանը ՀՀ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր է. ի՞նչ է պատրաստվում անել Մարտի 1-ի գործերի քննության ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ես ինքնաբացարկ կհայտնեմ եւ որպես դատավոր չեմ մասնակցի այդ գործերի քննությանը, քանզի պրոֆեսիոնալ մասնակցություն եմ ունեցել այդ գործընթացներին»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս