Վրաերթի է ենթարկվել Գեներալի աղջիկը սերիալի դերասանուհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ ապրիլի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում՝ “Ալմաստ” գործարանի հարևանությամբ, վարերթի է ենթարկել Ռուբինյանց փողոցի 21/3 շենքի բնակիչ, 48-ամյա Աննա Գևորգյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Գևորգյանը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալի դերասանուհիներից է:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական-քննչական համալիր գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս