Կապանում շենքերից մեկի պարիսպը փլուզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 3-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Արզումանյան փողոցի թիվ 3 շենքի պարիսպը փլուզվել է:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ Հ.Մինասյանին պատկանող թիվ 3/23 տան պարիսպի (30×1,5մ) 17 մ երկարությամբ հատվածը տեղաշարժվել է: Դեպքի մասին տեղյակ են պահվել Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը և Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը:




Լրահոս