Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, փոխանցում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի ՊՆ-ին:
Հրթիռներն արձակվել են առավոտյան 5:20-ին Հվանհեի հյուսիսային հատվածից: Գործակալության տվյալների համաձայն՝ ռեակտիվ հրթիռները թռչել են մոտ 500 կմ:
Նշվում է, որ տարածաշրջանում անցկացվում են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները:
Ճապոնիայի իշխանությունները քննադատել են ԿԺԴՀ-ին՝ փոքր հեռավորության հրթիռների արձակման համար: Միևնույն ժամանակ, Տոկիոյում ենթադրել են, որ այդ կերպ ԿԺԴՀ-ն արձագանքում է ԱՄՆ-ի և ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժություններին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան