Ամենաշատ եկամուտ ունեցած ֆուտբոլիստները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին 2015 թվականին վաստակել է 74 միլիոն եվրո և դարձել է աշարհի ամենամեծ եկամուտ ունեցող ֆուտբոլիստը: Արգենտինացին ակումբից ստացած աշխատավարձի, գովազդների և այլ միջոցառումների մասնակցելու շնորհիվ 2014 թվականի համեմատ 2015-ին 9 միլիոն եվրո ավելին է վաստակել:

Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին 2015 թվականին աշխատել է 67 միլիոն եվրո, ինչը 13,4 միլիոն ավելին է քան դրանից մեկ տարի առաջ: Իսկ երրորդ հորիզոնականում է հայտնվել  կատալոնական «Բարսելոնա»-ի  հարձակվող Նեյմարը, ով վաստակել է 43,5 միլիոն եվրո:




Լրահոս