Օլիգարխ հանրապետականի՝ ՀՀԿ մեծամասնությունից տարբերվող կարծիքը Հերմինե Նաղդալյանի մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Բեզ ժերտվ միռա նե բիվայետ»,-մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, օրերս Հայաստան վերադարձած գործարար Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով ազատագրված տարածքները հանձնելու մասին իր կուսակից Հերմինե Նաղդալյանի հայտարարությանը: «Հերմինե Նաղդալյանն իր կարծիքն ունի, բայց ինքը մենակ իրենով չի խոսում, ինքը թիմի անդամ է»,- ասել է նախկին պատգամավորը: Իսկ «ժերտվա տալ» ասելով՝ ի՞նչ նկատի ունի։ Նա պատասխանել է. «Ես կուզենայի, որ Ղարաբաղը թողնեին հանգիստ, քանի որ ոչ մի ադրբեջանցի չի գա այդտեղ տուն սարքի, որ ապրի: Ղարաբաղը եղել է եւ կա հայկական հող: Եթե իրենց տարածքները վերադարձվեն իրենց, ապա կմոռանան Ղարաբաղը…

Երկու կողմերն էլ պետք է կորուստ տան, հասկանալով, որ խաղաղության պայմանագիր կնքելը կօգնի, որ Ղարաբաղի ժողովուրդն էլ, Հայաստանն էլ իրենց հանգիստ զգան ու ապրեն: Որ ադրբեջանցիներն էլ կարողանան գան իրենց նախնիների գերեզմաններին, մեր հայերն էլ կարողանան գնան Բաքու եւ մյուս քաղաքներ, իրենց թաղված նախնիներին հարգանքի տուրք մատուցեն: Էնքան շատ արյուն ա թափվել: Արյունը մոռանալը շատ դժվար է, բայց պետք է այնպես անել, որ առաջ գնալ, խաղաղության պայմանագիր կնքել, սահմանները բացել, բլոկադայից դուրս գալ»։ Ահա այսպիսի՝ ՀՀԿ մեծամասնությունից տարբերվող կարծիք է հայտնել օլիգարխ հանրապետականը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս