Analitik.am-ի կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը ևս կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր երկամսյա կալանքի որոշում կայացրեց շորթման կասկածանքով մայիսի 3-ին ձերբակալված Analitik.am կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանի նկատմամբ:

ArmLur.am-ի տեղեկություններով`analitik.am լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդկետով: Վերջինիս նկատմամբ, Արաբկիր վարչական շրջանի դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:




Լրահոս