Beeline-ը կտրամադրի Wi-Fi երթուղիչ Drive բջջային ինտերնետին միանալու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Drive բջջային ինտերնետին միանալու դեպքում 100 դրամ հատուկ գնով ZTE MF65M Wi-Fi երթուղիչ տրամադրելու մասին:

Հատուկ գինը գործում է Drive 5, Drive 15 կամ Drive 40 բջջային ինտերնետի սակագնային փաթեթներին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:

«Wi-Fi երթուղիչը հիանալի գործիք է տանը կամ գրասենյակում անլար ինտերնետ ապահովելու համար: Բաժանորդագրվելով Beeline-ի Drive բջջային ինտերնետին` մեր հաճախորդները կստանան Wi-Fi երթուղիչ խորհրդանշական գնով և կկարողանան օգտվել ինտերնետից իրենց համակարգիչներով, նոթբուքերով, հեռախոսներով և պլանշետներով միաժամանակ: Beeline բջջային ինտերնետը դարձել է ավելի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բջջային ինտերնետի Drive 5, Drive 15, Drive 40 հետվճարային սակագնային փաթեթները մեկ ամսվա ընթացքում բաժանորդին տրամադրում են 5ԳԲ, 15 ԳԲ և 40 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետ, որը սպառելուց հետո ինտերնետի արագությունը կկազմի մինչև 512 Կբիտ/վրկ (Drive 5 և Drive 15 փաթեթների համար) կամ մինչև 1024 Կբիտ/վրկ (Drive 40 փաթեթի համար):

Նշենք, որ պայմանագիրը 24 ամսից շուտ խզելու դեպքում բաժանորդը պետք է վճարի Wi-Fi երթուղիչի արժեքը, որը կազմում է 24 900 դրամ:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս