Թևան Պողոսյանը ԵԽԽՎ պատվիրակներին առաջարկել է անձամբ գնալ Արցախ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ անգլիացի և իտալացի պատվիրակներ Ջուզեպպե Գալատին և Ալան Միլը ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ են ունենում ԱԺ խմբակցությունների հետ։ Հանդիպումից հետո պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵԽԽՎ պատվիրակի հետ քննարկել են Սահմանադրական բարեփոխումների, Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև Արցախի խնդրին վերաբերող հարցեր։

Հարցին՝ հանդիպման ընթացքում ինչ կարևոր միտք է հնչել, Պողոսյանը պատասխանեց. «Այն, որ ապագայում կփորձեն մի քիչ այլ տարբերակով Արցախի հարցին վերաբերվել։ Բայց դա մեկ մարդու խոսք էր, չգիտեմ՝ ապագայում ինչ կարող է լինել։ Առնվազն իր կողմից, իր գիտակցությամբ դա շատ ընկալելի էր, որ իրենք էլ են նույն կերպ ընկալում սխալների առկայությունը և կփորձեն, դասեր քաղած, ապագայում անդրադառնալ այս հարցին»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս