ԼՐԱԳՐՈՂԸ՝ ՈՐՊԵՍ ՋԻՀԱԴԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի լրագրողը 3 ամսով ներթափանցել է ապագա ջիհադիստների արմատական բջիջը եւ թաքնված տեսախցիկով նկարահանել, թե ինչպես են վերջիններս ահաբեկչություն ծրագրել Փարիզում ԴԱԻՇ-ի անունից: Լրագրողն օգտվել է Սաիդ Ռամզի անունից, նա հետաքննություն է անցկացրել «Ալլահի զինվորները» վավերագրական ֆիլմի համար, որը պետք է պատմի այն մասին, թե ովքեր են երիտասարդ ջիհադիստները: Ֆիլմը նախատեսվում է ցուցադրել Փարիզում:
«Իմ նպատակն էր հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց գլխում»,- ասել է լրագրողը: «Գլխավոր դասերից մեկը եղավ այն, որ նրանց գործողություններում երբեք չեն դիտվել իսլամականության նշաններ: Չի եղել աշխարհն ավելի լավը դարձնելու ցանկություն: Միայն մոլորված, շփոթված, ինքնասպանության հակում ունեցող, հեշտորեն մանիպուլյացիաների ենթարկվող երիտասարդներ»,- նշել է Ռամզին:
Ռազմին հայտնել է, որ արմատականների հետ հեշտ է եղել շփում հաստատելը սոցցանցերի միջոցով: Դրանից հետո տղամարդը մշտապես գտնվել է նրանց ճամբարում: Նամակում եղել է պլան, թե ինչպես իրականացվի հարձակումը, որի թիրախը եղել է գիշերային ակումբը:
Մինչ պլանը կյանքի կկոչվեր, խումբը կալանավորվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, նրանց մտահղացումը չեզոքացվել է:




Լրահոս