Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են իրականացվում: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում, բակերում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև այգիներում ու պուրակներում առկա 352 վնասված լամպ:

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել ևս 2 փողոց:

Ներկայում ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու և Իսակովի պողոտայից մինչև գեղասահքի մարզակայան ընկած հատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:




Լրահոս