ԿԵՂԾԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ բանավեճի էին բռնվել: Ն. Փաշինյանը ԿԸՀ նախագահին հարց ուղղելիս հայտարարեց, որ ՀՀ-ում նախագահական ընտրությունները կեղծվել են, նաեւ անեկդոտ պատմեց. «Բարաք Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին, ասում՝ օգնի՛ր ինձ՝ նախագահական ընտրություններում հաղթեմ: Սարգսյանն ասում է` հարց չկա, եւ ուղարկում է Մուկուչյանին: Ընտրություններից հետո Օբաման զանգում է, ասում՝ քո արածը քեզ դուր եկա՞վ: Ասում է` ինչի՞: Պատասխանում է, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում դու ես հաղթել: Պարո՛ն Մուկուչյան, սա կարծրատիպ է, այն է, ինչ մարդիկ տեսնում են ժողովրդական բանահյուսության մեջ: Անձնական չընդունեք այս անեկդոտը: Հումորի ֆոնին Ձեր կերպարը այս տեսքն է ստանում»: ԿԸՀ նախագահն էլ հակադարձեց Փաշինյանին. «Դուք էլ գիտե՞ք` ինչ է ասել Թումանյանը Ձեր տեսակի մասին. «Դեռ հեռու է` մինչեւ մարդը իր ճամփան»»:




Լրահոս