ՄԵԾԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, մինչ Ազգային ժողովի նիստի մեկնարկը, ԱԺ միջանցքում հանկարծակի միմյանց հանդիպեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արտաշես Գեղամյանն ու Վոլոդյա Բադալյանը, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է: Նրանք շատ ջերմ ողջունեցին միմյանց, ձեռքով բարեւեցին ու երբ պատրաստվում էին երկուսով մեկ դռնից ներս մտնել, սկսեցին միմյանց զիջել: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ Գեղամյանը Բադալյանին էր առաջարկում առաջինը մտնել, Բադալյանն էլ՝ Գեղամյանին: Ի վերջո, «հաղթեց» Ա. Գեղամյանը՝ Վ. Բադալյանին ասելով, թե «մեծը դու ես, անցի՛ր»: Նկատենք, որ Գեղամյանի եւ Բադալյանի տարիքային տարբերությունը ընդամենը մեկ տարի է: Գուցե Ռ. Քոչարյանի խնամին լինելու հանգամա՞նքն է «մեծ» համարվում:




Լրահոս