ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե որեւէ կազմակերպության կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում ապրանք է ներմուծվում ՀՀ, ապա այդ դեպքում մաքսային վճարներ գանձվո՞ւմ են, թե՞ ոչ:

Գարուշ Սարգսյան (47 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետի համաձայն՝ մաքսատուրքի վճարումից ազատվում են այն ապրանքները, որոնք ներմուծվում են ՀՀ մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում՝ ՀՀ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ մարդասիրական օգնության եւ բարեգործական ու տեխնիկական բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող, ՀՀ կառավարության լիազորած մարմինը: ՀՀ մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքներն ազատվում են նաեւ մաքսավճարի վճարումից՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն, ավելացված արժեքի հարկի վճարումից՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, բնապահպանական վճարների վճարումից՝ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, եւ ճանապարհային վճարների վճարումից՝ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ գոնե նման դեպքերում կան օրենքի որոշակի կետեր, ըստ որոնց` բարեգործական նպատակներով ներմուծված ապրանքների համար մաքսավճար չեն վճարում: Բայց հաշվի առնելով մեր երկրում օրենքների խիստ «կիրառումը»` դեռ հարց է, թե սահմանված կարգը որքանով է գործում, եւ արդյոք դիմողները կարողացել են պաշտպանել իրենց իրավունքները:




Լրահոս