ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական կարգադրիչների ծառայությունում խոշոր յուրացումների փաստով հարուցված քրգործի շրջանակներում արդեն իսկ 9 աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Նրանք, իրենց վերադասի հետ համաձայնեցված, պետությանն ավելի քան 300 մլն դրամի վնաս են հասցրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս բացահայտումը շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին նախատել է, թե ինչու նա տեղյակ չի եղել ու չի կարգավորել դաշտը: Ըստ լուրերի՝ նա մտադիր է անգամ պաշտոնանկ անել Մկրտումյանին: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրը ճշտել դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից: Վերջինս ասաց, թե չգիտի՝ նախագահականում ինչ են որոշել. «Եթե նկատողություն է լինում, ապա արդարադատության խորհուրդը համապատասխան միջնորդություն է ներկայացնում ՀՀ նախագահին, իսկ արդարադատության խորհրդում այս պահի դրությամբ նման որոշում հրապարակված չկա»:




Լրահոս