Հրաձգություն Օհայոյում. 2 մարդ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում բենզալցակայանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, փոխանցում է Fox8 հեռուստաալիքը:

Դեպքի արդյունքում 2 մարդ է սպանվել՝ 24 տարեկան տղա և 18 տարեկան աղջիկ:

Հաղորդվում է նաև, որ անցորդներից մեկը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:50-ին: Դեպքի վայրում հայտնաբերվել են զոհերի մարմինները: Հարձակում իրագործած անձանց և տեղի ունեցածի դրդապատճառների մասին տեղեկություններ դեռևս չկան: Ոստիկանությունը հետաքննություն է վարում:




Լրահոս