Գերմանիայում կամուրջ է փլուզվել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բավարիայում մայրուղու վրա կամրջի շինարարության ժամանակ առնվազն 2 մարդ է զոհվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կամրջի փլուզման արդյունքում առնվազն 2 աշխատակից է զոհվել: Զոհերի թիվը կարող է ավելանալ»,-հայտնել է տեղի հեռուստաալիքը:

Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ 3 մարդ է զոհվել, ևս 12-ը վիրավոր են: Դեպքի վայրում 20 մարդ է գտնվել:

Դեպքը տեղի է ունեցել Վերին Ֆրանկոնիայում: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այդ պահին կամրջի տակով մեքենա է անցել:

Փլատակները հավաքում են ավելի քան 150 փրկարարներ, հրշեծ ծառայության և տեխնիկական աշխատակիցներ:




Լրահոս