Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի երկրորդ «երկաթե լեդին»՝ Թերեզա Մեյը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը չորեքշաբթի օրը կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը՝ դառնալով «երկաթե լեդի» Մարգարետ Թետչերից հետո երկրորդ կինը, ով ղեկավարում է բրիտանական կառավարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեյը սկզբնապես վարչապետի հիմնական թեկնածուն էր և մնացած միակ թեկնածուն այն բանից հետո, երբ հուլիսի 11-ին նրա մրցակիցները հանեցին իրենց թեկնածությունը:

Մեծ Բրիտանիայում վարչապետի արտահերթ ընտրությունները կապված են գործող վարչապետ Դևիդ Քեմերոնի հրաժարականի հետ, ով այսօր կլքի պաշտոնը: Քեմերոնը հրաժարական ներկայացրեց այն բանից հետո, երբ հունիսի 23-ին հանրաքվեի ժամանակ բրիտանացիները քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին:




Լրահոս