Սևանում բերման ենթարկվածի մոտ հայտնաբերվել է զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 16-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները Սեւանի Նաիրյան փողոցի թիվ 139 շենքի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Ռուստամ Կ.-ին, որի խուզարկությամբ հայտնաբերվել է գրիչի նմանվող ինքնաշեն կրակող սարք, որի մեջ առկա է եղել 5,6 մմ տրամաչափի 1 փամփուշտ, ծալովի փականով 7 սմ երկարությամբ շեղբով դանակ եւ 17,6 սմ երկարությամբ կեռ շեղբով, պատյանով դանակ:

Հայտնաբերվածի կապակցությամբ Ռուստամ Կ.-ն հայտնել է, որ գրիչի նմանվող ինքնաշեն կրակող սարքը 2 օր առաջ պատրաստել է ինքը, 5,6 մմ տրամաչափի փամփուշտն Արցախյան ազատամարտի տարիներին իր հետ բերել է ԼՂՀ-ից, ծալովի փականով դանակը գնել է խանութից, կեռ շեղբով, պատյանով դանակը եւս պատրաստել է ինքը:

Նշանակվել է դատաձգաբան փորձաքննություն եւ սառը զենքի փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս