Ոստիկանությունը հայտնաբերել է ՀԱԿ գրասենյակ ներխուժած անձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը հայտնաբերել է երեկ կեսօրին “եր հՀայ Ազգային Կոնգրեսի” գրասենյակ ներխուժած և սպանության սպառնալիքննչեցրած անձին: Նա Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957 թվականին ծնված Ա. Օհանյանն է:
Նոյեմբերի 2-ին, ժամը 1.15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն: Այս մասին հաղորդում է Ոստիկանության կայքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին, ժամը 12.35-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան 38 հասցեում երկու դանակներով զինված մի տղամարդ է ներխուժել և սպառնալիքներ է հնչեցրել:
Անձնական խուզարկությամբ Ա. Օհանյանի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող երկու դանակները՝ շեղբի 11 սանտիմետր երկարությամբ: Քննությունը շարունակվում է:




Լրահոս