Ահա Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սարի թաղում տեղի ունեցած բախումներից անմասն չմնացին նաև լրագրողները: Ոստիկանության աշխատակցիներն անխնա ծեծի են ենթարկում բոլորին, թիրախավորված էին հատկապես նրանք ովքեր կրում էին լրագրողական անցաթղթեր:

Քաղաքացիական հագուստով, մեծ փորով մի տղամարդ բարկացավ նաեւ մեր նկարահանող խմբի վրա՝ ասելով,թ ե դու չհասկացար, որ չպիտի նկարես: Ճողոպրեցինք այդտեղից եւ շարունակեցինք նկարահանումները: Արձանագրեցինք, որ Սարի թաղի բնակիչներից մեկի տունը, այրվում էր:

Ներս մտնելով տեսանք, որ պայթյունի պատճառով տունն ավերվել էր և տուժել էին տան բնակիչները: Մարդիկ տանը նստած ֆինանսական ու ու բարոյական լուրջ վնասներ են կրել: Երեխաներն ահաբեկված էին պայթյունի ձայներից: Ահա Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը:

 

Լիլիթ Շաբոյան




Լրահոս